Կիևի կողմից ռուսական գազի տարանցման դադարեցումը թուլացրել է Եվրոպայի տնտեսական ներուժը․ Զախարովա – Պանորամա


Ուկրաինայի կողմից ռուսական գազի տարանցման դադարեցումը թուլացնում է Եվրոպայի տնտեսական ներուժը և բացասաբար է անդրադառնում եվրոպացիների կենսամակարդակի վրա։ Interfax.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։


«Ռուսական մրցունակ և էկոլոգիապես մաքուր էներգակիրների մատակարարումների դադարեցումը ոչ միայն թուլացնում է Եվրոպայի տնտեսական ներուժը, այլև շատ բացասաբար է անդրադառնում եվրոպացի քաղաքացիների կենսամակարդակի վրա», – ասել է Զախարովան՝ ԱԳՆ կայքում տեղադրված մեկնաբանությունում։  


Նրա խոսքով, Կիևի ռեժիմի որոշման աշխարհաքաղաքական ֆոնն ընկած է մակերեսային է։ Հին աշխարհի էներգետիկ շուկայի վերաբաշխման հիմնական շահառուն և ուկրաինական ճգնաժամի գլխավոր հովանավորը ԱՄՆ-ն է։

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:



Source link

Leave a Comment