ՄԱԿ-ը պատրաստվում է դադարեցնել Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալությունը (UNRWA)՝ Իսրայելի կողմից երկրում գործակալության աշխատանքի արգելքի պատճառով: Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Ինչպես նշում է հրատարակությունը, համաշխարհային կազմակերպությունը պատրաստվում է կրճատել UNRWA-ի աշխատանքը ինչպես Գազայի հատվածում, այնպես էլ Հորդանան գետի արեւմտյան ափում։
Համաշխարհային կազմակերպության պաշտոնյաները նշում են, որ եթե Իսրայելն ընդունի գործակալության գործունեությունը արգելող օրենքներ, իսրայելցի պաշտոնյաներին կարգելվի շփվել UNRWA-ի աշխատակիցների հետ, ինչի հետևանքով հնարավոր չի լինի համակարգել Իսրայելի հետ Գազայի հատված մարդասիրական օգնություն հասցնելը։
Իսրայելը, նշում է թերթը, չնայած այն բանին, որ UNRWA-ի գործունեության արգելքը դեռ ուժի մեջ չի մտել, արդեն սկսել է հեռու մնալ գործակալության հետ համագործակցությունից, օրինակ՝ իսրայելական զինվորականները սկսել են արգելել UNRWA-ին օգտագործել անցակետերը Գազայի հատվածից հյուսիս, որտեղ Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) ինտենսիվ ռազմական գործողություններ են իրականացնում։