Չեռնոգորիայում զինված անձը գնդակահարել է 12 մարդու և ինքնասպան եղել


Չեռնոգորիայում հունվարի լույս 2-ի գիշերը Ցետինե քաղաքի բնակիչ Ացո Մարտինովիչը գնդակահարել է 12 մարդու և ինքնասպան եղել: Մահացածներից երկուսը երեխաներ են։


Իրավապահները հայտնել են, որ Մարտինովիչը «հայտնի է եղել ագրեսիվ պահվածքով և ավելի վաղ ձերբակալվել է ապօրինի զենք պահելու համար»:


Չեռնոգորիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստ է գումարվել: Օրակարգում են երկրի բոլոր քաղաքներում անօրինական զենքի հայտնաբերման և առգրավման գործողություններ իրականացնելու նախաձեռնությունը, ոստիկանության նոր աշխատակիցների ընդունման համար մրցույթ հայտարարելը, զենքի մասին նոր օրենքի անհրաժեշտության քննարկումը:


Երկրում եռօրյա սուգ է հայտարարվել։

Source link

Leave a Comment