Թուրքիայում բերման է ենթարկվել Ամանորի գիշերը քրիստոնեկան եկեղեցիների ընկերակցության վրա հարձակում գործած երեք կասկածյալ – ՓԱՍՏԻՆՖՈ

Թուրքիայում բերման են ենթարկել Ամանորի առավոտյան Ստամբուլի Չեքմեքոյ թաղամասում եկեղեցիների ընկերակցության վրա հարձակման մեջ կասկածվող երեք անձանց: Այդ մասին հայտնել են թուքական լրատվամիջոցները` հղում անելով Ստամբուլի նահանգապետարանին:

Պարզվել է, որ կասկածյալներն ունեցել են քրեական անցյալ՝ «խարդախություն» և «դիտավորյալ վնասվածք» հասցնելու հոդվածներով:

Նշենք, որ չարագործները Ամանորի առավոտյան զինված հարձակում էին գործել` մեքենայից կրակ արձակելով:

Կրակելուց առաջ կասկածյալներից մեկը հայտարարել է. «Մենք թույլ չենք տա, որ դուք լվանաք մահմեդական մեր երիտասարդների ուղեղը : Ո՛վ անհավատներ, Դուք կպարտվեք ու կգնաք դժոխք»:

Աղբյուր` Փաստինֆո



Source link

Leave a Comment