Զելենսկին ժամանել է Սպիտակ տուն — Հայաստանի Հանրային Ռադիո

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Սպիտակ տուն՝ ուկրաինական պատերազմի և օգտակար հանածոների վերաբերյալ գործարքի շուրջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցությունների համար:

Աշխարհի բոլոր լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում գտնվող այս հանդիպումը, Reuters-ի փոխանցմամբ, ուղիղ չի հեռարձակվում։ Ակնկալվում է, որ սկզբում երկու երկրների առաջնորդները կպատասխանեն լրագրողների հարցերին, ապա դռնփակ կքննարկեն հանդիպման օրակարգում ընդգրկված հարցերը։

Source link

Leave a Comment