Կամ մենք ստորագրում ենք պայմանագիրը, կամ դուք դուրս եք գալիս, ձեր ձեռքում ոչ մի ուժեղ խաղաքարտ չկա․ Սպիտակ տանը Թրամփն ու Զելենսկին վիճել են

[ad_1]



Tert.am-ը գրում է․


Սպիտակ տանը թեժ բանավեճ է տեղի ունեցել Զելենսկու և Թրամփի ու Վենսի միջև։ 



«Հրադադարը չի աշխատի, Պուտինի զինվորները վախենում են մեր զինվորներից, երբ մենք բավականաչափ ուժեղ ենք» ,- ասել է Զելենսկին։ 

«Պետք է երախտապարտ լինեք, ձեր ձեռքին խաղաքարտեր չկան, զինվորականներն սպառվում են։  Դուք չեք հարգում ԱՄՆ-ին։ Դուք չեք կարող մեզ ասել՝ ուզում եմ սա, ուզում եմ այն»,- պատասխանել է Թրամփը։


«Մենք այստեղ չենք եկել ձեզ հետ թղթախաղ խաղալու համար»,- պատասխանել է Զելենսկին։

«Կամ մենք ստորագրում ենք պայմանագիրը, կամ դուք դուրս եք գալիս դրանից։ Դուք ուժեղ դիրք չունեք։ Դուք պետք է ձեր երախտագիտությունը հայտնեք մեզ: Բայց չեք անում։ Դա վատ է:

Ձեր ձեռքում ոչ մի ուժեղ խաղաքարտ չկա: Մենք ցանկանում ենք փրկել ձեր երկիրը և դադարեցնել պատերազմը։ Եթե դուք չունենայիք մեր զենքերը, հակամարտությունը կավարտվեր երկու շաբաթում»,-  պատասխանել է Թրամփը։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:



Source link

Leave a Comment