Փետրվար 28,2025 22:55
Հանդիպեցի ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ` քննարկելու 50000 դրամ սոցիալական կրեդիտը իրացնելու համար փաթեթներ ձևավորելու հարցը:
Բազմաթիվ քաղաքացիներ դիմում են սոցփաթեթի նման երաշխիք ունենալու համար. պետությունն այժմ, ըստ էության, պատրաստ է միլիոնավոր դրամներ ներդնել այս ուղղությամբ:
Գործընկերները վստահեցրեցին, որ շատ կարճ ժամանակում կձևավորեն ճկուն առաջարկներ և մենք էլ կաշխատենք քաղաքացիներին հասցնելու այս հրաշալի հնարավորությունից օգտվելու կարևորությունը և շահավետությունը:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: