Դեսպան Հովհաննիսյանն ու ՕՊԵԿ հիմնադրամի նախագահը քննարկել են համագործակցության հարցեր


Փետրվարի 27-ին Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել ՕՊԵԿ միջազգային զարգացման հիմնադրամի նախագահ Աբդուլհամիդ Ալխալիֆայի հետ։ Այս մասին հայտնում են Ավստրիայում ՀՀ դեսպանությունից։


Հիմնադրամի նախագահը բարձր է գնահատել Հայաստանի հետ ընթացող համագործակցությունը և գոհունակություն հայտնել Հիմնադրամի՝ ՀՀ առաջնահերթություններից բխող աջակցության ծրագրերի արդյունքներից։


Դեսպան Հովհաննիսյանը երախտագիտություն է հայտնել Հիմնադրամի կողմից տարիներ շարունակ Հայաստանին ցուցաբերվող աջակցության համար, որոնք դրական ազդեցություն են ունեցել ՀՀ զարգացման օրակարգի վրա։


Կողմերը պատրաստակամություն են հայտնել խորացնելու Հայաստանի և ՕՊԵԿ միջազգային զարգացման հիմնադրամի միջև համագործակցությունը։

Դիտումների քանակ1

Source link

Leave a Comment