Ի՞նչ կլինի, եթե Ռուսաստանը խախտի գործարքը, ի՞նչ կլինի, եթե ձեր գլխին ռումբ ընկնի ·

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շատ բուռն է արձագանքել քիչ առաջ Վլադիմիր Զելենսկու հետ շփումից հետո լրագրողներից մեկի հարցին:

Նրան հարցրել են` ի՞նչ կլինի, եթե Ռուսաստանը խախտի գործարքը։ «Իսկ ի՞նչ կլինի, եթե ձեր գլխին ռումբ ընկնի»,– պատասխանել է ԱՄՆ-ի նախագահը: Թրամփի խոսքով` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդհանրապես շատ բանի է ստիպված եղել դիմանալ։

Հավելենք, որ Սպիտակ տանը կայացած բանակցությունները բավականին լարված են ընթացել. հանդիպման ընթացքում Թրամփն ու փոխնախագահ Ջեյ Դի Վենսը բավականին կոպիտ և նույնիսկ վիրավորական տոնով են խոսել Ուկրաինայի նախագահի հետ:

Հանդիպման ժամանակ լրագրողները ֆիսքել են, որ ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանը լաց է եղել Թրամփ-Զելենսկի բանավեճի ժամանակ:ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանը լաց է լինում Թրամփ-Զելենսկի բանավեճի ժամանակ

Leave a Comment