Թուրքիան և Հյուսիսային Մակեդոնիան նոր պայմանագիր են ստորագրել. Anadolu

[ad_1]

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետ Հրիստիան Միցկոսկու բանակցությունների ավարտից հետո Դոլմաբահչեի նախագահական նստավայրում տեղի է ունեցել ստորագրման արարողություն և համատեղ մամուլի ասուլիս։ Գրում է Anadolu-ն։

Թուրքական լրատվականը հայտնում է, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր ելույթում խոսել է Հյուսիսային Մակեդոնիայում թուրքական ընկերությունների հաջող գործունեության մասին։

Էրդողանը հավելել է, որ երկրի բանկային, առողջապահության, կրթության, զբոսաշրջության և վերականգնվող էներգիայի ոլորտներում Թուրքիայի ներդրումները մոտ 2 միլիարդ դոլարի են հասել։

Էրդողանը հավելել է, որ Թուրքիան և Հյուսիսային Մակեդոնիան՝ որպես ՆԱՏՕ-ի դաշնակիցներ, երկու բարեկամ երկրներ են, որոնք ուղղակի ներդրում ունեն Բալկաններում խաղաղության և կայունության ապահովման գործում։



Source link

Leave a Comment