Ուկրաինան ու Եվրոպան ԱՄՆ-ի անվտանգության երաշխիքների կարիքն ունեն. Զելենսկի


Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հարցազրույց է տվել ամերիկյան Fox News հեռուստաընկերությանը:


Հարցին, թե արդյոք Օվալաձև աշխատասենյակում տեղի ունեցած բանավեճից հետո Զելենսկին մտադիր է ներողություն խնդրել Թրամփից, Ուկրաինայի նախագահը պատասխանել է, որ մեղավոր չի զգում:


«Ես հարգում եմ նախագահին և հարգում եմ ամերիկացի ժողովրդին։ Ես չեմ կարծում, որ մենք վատ բան ենք արել», – նշել է Ուկրաինայի ղեկավարը, հավելել՝ Թրամփի հետ իր հարաբերությունները պետք է վեր լինեն երկու նախագահների հարաբերություններից, քանի որ դա երկու ժողովուրդների հարաբերությունների հարցն է:


Զելենսկին նաև շնորհակալություն է հայտնել Միացյալ Նահանգներին՝ Կիևին աջակցելու համար, նշել՝ չի ցանկանում կորցնել ԱՄՆ-ի հետ մեր գործընկերությունը:  


«Ամենայն հարգանքով հանդերձ՝ մենք Միացյալ Նահանգների կողմից նոր աջակցության բավարար ծավալ չենք տեսնում», – ասել է նախագահը:


Նա ընդգծել է, որ Ուկրաինան ձգտում է երկարաժամկետ խաղաղության, սակայն խաղաղությունը պարզապես պատերազմի բացակայություն չէ: Զելենսկու խոսքով՝ ինքը բաց է Ռուսաստանի հետ բանակցությունների համար, եթե ԱՄՆ-ն Ուկրաինայի անվտանգության երաշխիքներ տրամադրի։


Ուկրաինայի նախագահը նշել է, որ պատրաստ է նաև հազվագյուտ մետաղների վերաբերյալ համաձայնագիր ստորագրել: Նրա կարծիքով՝ այդ գործարքը կարող է առաջին քայլը դառնալ ամերիկյան երաշխիքների ուղղությամբ։ Միևնույն ժամանակ, Զելենսկին ընդգծել է, որ Եվրոպային նույնպես անհրաժեշտ են անվտանգության որոշակի երաշխիքներ ԱՄՆ-ի կողմից, որպեսզի եվրոպական խաղաղապահ ուժերը կարողանան տեղակայվել Ուկրաինայում պատերազմի ավարտից հետո:

Դիտումների քանակ1

Source link

Leave a Comment