[ad_1]
ՊԾ-ում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ փետրվարի 17-ին, Արշակունյաց պողոտայում նշված ավտոմեքենայի վարորդը չարամտորեն խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները, այն վարել է հանդիպակաց, անցել կարմիր լույսի տակով և վթարային իրավիճակներ ստեղծել մյուս տրանսպորտային միջոցների վարորդների համար։ Ա․ Խուդինյանը անգամ կարողացել է ձեռք բերել խախտումը հաստատող տեսագրությունը։
Արդեն երեկ ՊԾ Երևանի գնդի հետախուզական գնդի պարեկները հայտնաբերում են նշված ավտոմեքենան և վարորդին ավտոմեքենայով հանդերձ տեղափոխում ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։
Վարորդը Երևանի բնակիչ 38-ամյա Աշոտ Մ․-ն է, ով Արշակունյաց պողոտայում իր վարած «BYD» մակնիշի էլեկտրամոբիլով դուրս է եկել հանդիպակաց երթևեկության գոտի, որը կապված չէ թույլատրված տեղերում վազանց կատարելու, կամ կանգնած տրանսպորտային միջոցը, կամ խոչընդոտը շրջանցելու հետ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: