Վլադիմիր Մարտիրոսյանը գրում է. ««Գողացված գարունի» հաշվին աճածը մարտի մեկի բացահայտումն էլ ծաղիկ դնելով, մատները խաչ անելով, լեզուն կծելով ուրացավ: Թե բա ես չեմ ասել ամբողջությամբ բացահայտվել է, ես այդ բառը չեմ օգտագործել: Հա ավելի լայն ու համոզիչ ես ասել «ամբողջ ծավալով բա-ցա-հայտ-ված է»:
Դուք էլ սպասում եք, որ որևէ մեկը դրսում լուրջ ընդունի, վստահի, բան պայմանավորվի հետը, խաղաղության պայմանագիր կնքի, հային տեր կանգնի ու դուք էլ հանգիստ ու խաղաղ ապրե՞ք: «Գողացված գարունը» հետ բերե՞ց, թե հատիկ առ հատիկի հույսով եք: Գողացված գարունը հետ բերե՞ց, թե հազարավորների նոր գարունները գողացավ, խեղեց, հատեց:
P.S. Որ հուշարձանին ու շիրիմին մոտենում ու ծաղիկ է դնում, այդ հուշարձանի ու շիրիմի պատճառի մեջ մատը խառն է»: