Զելենսկի-Թրամփ վեճ՝ Սպիտակ տանը


Սպիտակ տանը Դոնալդ Թրամփ-Վոլոդիմիր Զելենսկի հանդիպման ժամանակ մթնոլորտը թեժացել է։ Զելենսկին ժամանակից շուտ լքել է Սպիտակ տունը:


Հազվագյուտ մետաղների հարցով ԱՄՆ և Ուկրաինայի միջև համաձայնության ստորագրումը չեղյալ է հայտարարվել։


Հանդիպման ընթացքում Թրամփը վերահաստատել էր Ուկրաինային աջակցությունը:


Մեկնաբանելով Զելենսկու հրապարակային վեճը Թրամփի և Վենսի հետ՝ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիտն ասել է, որ ԱՄՆ-ը այլևս ռազմական օգնություն չի ցուցաբերի Ուկրաինային, խաղաղության բանակցությունները առաջնահերթություն են:


Fox News-ին տված հարցազրույցում հարցին՝ արդյոք մտադի՞ր է ներողություն խնդրել Թրամփից, Ուկրաինայի նախագահը պատասխանել է, որ իրեն մեղավոր չի զգում:

Source link

Leave a Comment