Սոցապն արցախցիներին տրամադրվող աջակցության ծրագրերը տապալել է․ արցախցի

[ad_1]

Արցախից բռնի տեղահանված Ժորա Հայրապետյանն ահազանգում է․

«Մշտապես բնակվում ենք Գորիս քաղաքում, վարձակալական հիմունքներով։ Կառավարությունը որոշ չափով աջակցություն տրամադրում են, բայց Սոցապ նախարարությունը այդ ծրագիրը տապալել է։

Բնակարանային ապահովման ծրագիրը 3-ից 5 միլիոն դրամ է, մենք ընտանիքում 3 հոգի ենք և եթե ստանանք 10 կամ 15 միլիոն դրամ, միևնույն է նորմալ պայմաններով բնակարան չենք կարող ձեռք բերել, թեկուս սահմանամերձ տարածքում»,-պատմեց մեր զրուցակիցը։

Ժորա Հայրապետյանը նաև նշում է Գորիսում հիմնական աշխատանք չկա, ինչը ևս ազդում է իրենց կյանքի որակի վրա։

«40+10 աջակցությունը շուտով փոխվում է, դրանից էլ եմ դժգոհ, ինչու են մեզ անհիմն պատճառաբանություննեով այդ ծրագրից զրկում։ Մեր ընտանիքում կա հաշմանդամ, աշխատելը անհնար է»,-ասաց նա։

Արցախցին մեզ հետ զրույցում հայտնեց, որ խնդրի լուծման սպասումով դիմել են վարչապետի աշխատակազմ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։

«Գրավոր կերպով դիմել եմ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, իրենք էլ Կառավարության որոշումը copy են արել ու հետ ուղարկել մեզ»։

Մեր զրուցակիցը նաև պատմեց, որ արցախցիները պահանջում են կորցված գույքի փոխհատուցում։



Source link

Leave a Comment