Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը, բայց շարունակում է մնալ ՀԱՊԿ անդամ. ՌԴ ԱԳՆ



Արտաքին Քաղաքական












Հայաստանը չի ծանուցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) իր դուրս գալու մասին, բայց նա մտադիր էլ չէ լքել։ Երեւանը պարզապես սառեցրել է իր գործունեությունը, ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Պանկինը։

«Երևանը մեզ չի ծանուցել դուրս գալու մասին, նրանք չեն պատրաստվում հեռանալ, սառեցրել են իրենց գործունեությունը, բայց միևնույն ժամանակ շարունակում են մնալ ՀԱՊԿ անդամ»,- ասել է Պանկինը։

Նա նաև նշել է, որ  եթե Հայաստանը մինչև 2025 թվականի վերջ ՀԱՊԿ-ի բյուջե իր անդամակցության գումարը չվճարի, կազմակերպության անդամ երկրները «կարող են տարբեր սցենարներ դիտարկել»։






Leave a Comment