NewsPress.am | 4 երիտասարդ ձերբակալվել է


Հասարակություն


Արարատի մարզի քրեական ոստիկանները մարտի 28-ին տեղեկություններ էին ստացել, որ մի խումբ երիտասարդների մոտ ապօրինի պահվող օդաճնշիչ ատրճանակ և սառը զենք կա և նրանք գտնվում են Արարատ քաղաքի Հաղթանակի փողոցում:


Համատեղ իրացնելով ստացված տեղեկությունը` մարզի քրեական ոստիկաններն ու Արարատի բաժնի համայնքային ոստիկանները Հաղթանակի փողոցում հայտնաբերել, ձերբակալել և Արարատի բաժին են տեղափոխել չորս երիտասարդի:

Անձնական խուզարկությամբ երիտասարդների մոտ հայտնաբերվել են ծալովի դանակներ, 6 փամփուշտով լիցքավորված ձայնաազդանշանային ատրճանակ, կռփազենք և մոխրացած հետքերով կաթուցիչ:

 

Երիտասարդները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վեդիի քննչական բաժին:


Leave a Comment