ՀՀ ԶՈւ–ն չի կրակել. ՊՆ–ն կրկին հերքում է Ադրբեջանի տարածած ապատեղեկատվությունը

Բաժանորդագրվել

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որով հերքել է ադրբեջանական կողմի տարածած հերթական ապատեղեկատվությունը։

«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 31-ին՝ ժամը 11։10-ի սահմաններում, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,–ասված է հաղորդագրության մեջ։

Գերատեսչությունից կրկին հիշեցնում են, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան՝ պատրաստ է հետաքննել Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը հիմնավորող փաստերը՝ դրանք ՀՀ-ին փոխանցելու պարագայում»,–ասված է հաղորդագորթւան մեջ։

Leave a Comment