Ռուս դիվանագետներին արտաքսելու մասին Մոլդովայի որոշումն անարձագանք չի մնա․ ՌԴ ԱԳՆ

https://arm.sputniknews.ru/20250331/rus-divanagetnerin-artaqselu-masin-mvoldvovaji-vorvoshumn-anardzaganq-chi-mna-rd-agn-87361588.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/15/86986486_161:0:1361:900_1920x0_80_0_0_28221b315b0dddfee22d41d6e140ba81.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

մոլդովա, ռուսաստան, դիվանագետ, անցանկալի անձ, մարիա զախարովա

մոլդովա, ռուսաստան, դիվանագետ, անցանկալի անձ, մարիա զախարովա

Բաժանորդագրվել

Մոլդովայի արտաքին գործերի նախարարությունը Ռուսաստանի դեսպանատան երեք աշխատակիցներին անցանկալի անձ է հայտարարել:

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ռուս դիվանագետներին արտաքսելու մասին Մոլդովայի իշխանությունների որոշումը առանց կոշտ և համարժեք պատասխանի չի մնա: Նրա խոսքով՝ Քիշնևում ՌԴ դեսպանատան գործողությունները խստորեն համապատասխանում են դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի 1961 թվականի կոնվենցիայի դրույթներին, և Մոլդովայի ներքին գործերին որևէ միջամտություն տեղի չի ունեցել: Նրա հայտարարությունը հրապարակվել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության կայքում։

«Մոլդովայի իշխանությունների անհիմն որոշումը` մեր դիվանագետներին արտաքսելու մասին, պաշտոնական Քիշնևի հակառուսական կուրսի մի մասն է․․․ Վերոհիշյալ թշնամական գործողություններն անպատասխան չեն մնա»,-ընդգծել է Զախարովան։

Ավելի վաղ Մոլդովայի արտաքին գործերի նախարարությունը Ռուսաստանի դեսպանատան երեք աշխատակիցներին անցանկալի անձէր հայտարարել: Այդ քայլի համար հիմք են հանդիսացել որոշ գործողությունների վերաբերյալ մեղադրանքները, որոնք իբր անհամատեղելի են դիվանագիտական կարգավիճակի հետ։

Մոլդովայի տեղեկատվության և անվտանգության ծառայության ղեկավար Ալեքսանդր Մուստյացեն հայտարարել էր, որ դեսպանատան աշխատակիցները «Հաղթանակ» դաշինքի պատգամավոր Ալեքսանդր Նեստերովսկուն իբր օգնել են խուսափել պատասխանատվությունից: Նրա վարկածով՝ դատավճռի հրապարակման նախօրեին պատգամավորը ապաստան է գտել դիվանագիտական առաքելության տարածքում, այնուհետև դիվանագիտական համարանիշներով ավտոմեքենայով տեղափոխվել է Մերձդնեստր:

Ի պատասխան, Ռուսաստանի դեսպանատունը Մոլդովական հատուկ ծառայությունների պնդումները մերկապարանոց և անընդունելի է անվանել՝ դրանք քաղաքական զրպարտություն որակելով:

Նույն օրը Մոլդովայում ՌԴ դեսպան Օլեգ Օզերովը կանչվել է հանրապետության ԱԳՆ:

Leave a Comment