Արման Եղոյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են ընդհանուր մարտահրավերներն ու շահերը


ԱԺ-ում եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն այսօր Ազգային ժողովում հյուրընկալել է Կիպրոսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մավրոսին։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։


«Կիպրոսի հետ արդյունավետ համագործակցում ենք թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափերում։ Քննարկեցինք մեր պետություններին վերաբերող տարածաշրջանային զարգացումները, մեր ընդհանուր մարտահրավերներն ու շահերը»,- գրել է նա։

Դիտումների քանակ1

Leave a Comment