Ո՞վ կլինի Գյումրիի քաղաքապետը և ինչպե՞ս անցան ընտրությունները. զրույց Դանիել Իոաննիսյանի հետ

Գյումրիում և Փարաքարում երեկ տեղի ունեցան արտահերթ ընտրություններ: Ըստ այդմ՝ Փարաքարում կառավարումը կիրականացնի «Միասնություն» դաշինքը: Իրավիճակը, սակայն, այլ է Գյումրիում: Անցողիկ շեմը հաղթահարել է 5 քաղաքական ուժ, բայց որևէ մեկին չի հաջողվել ստանալ 50+1:

Ինչպե՞ս են անցել այդ ընտրոությունները և ի՞նչ սցենարներ են հնարավոր. այս և այլ հարցերի «Հեռանկարի»-ի տաղավարում անդրադարձել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահը: Դանիել Իոաննիսյանը ողջ օրվա ընթացքում իր գործընկերների հետ դիտորդական առաքելություն է իրականացրել ընտրատեղամասերում:

Leave a Comment