Շվեդիան Ուկրաինային օգնության ամենամեծ փաթեթն է հատկացնում պատերազմի մեկնարկից ի վեր

Քաղաքականություն

31.03.2025 | 22:35

Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 16 մլրդ շվեդական կրոնի (մոտ 1,59 մլրդ դոլար) ռազմական օգնության փաթեթ։ Այս մասին հայտնում է Aftonbladet-ը, որին վկայակոչում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Սա պատերազմի մեկնարկից ի վեր սկանդինավյան երկրից օգնության ամենամեծ փաթեթն է։ Դրա մեծ մասը՝ 9 միլիարդ կրոնը, ուղղվելու է զենքի և տեխնիկայի ձեռքբերմանը, որը Շվեդիան կփոխանցի Ուկրաինային։

«Մենք ակնկալում ենք, որ շուրջ 70%-ը կմատակարարվի 2025 թվականին, իսկ մնացածը՝ 2026 թվականին»,- հայտարարել է Շվեդիայի պաշտպանության նախարար Փոլ Յունսոնը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment