Համաձայնեցված խաղաղության համաձայնագրի ստորագրմանն այլևս ոչինչ չի խանգարում. Գերմանիայի նախագահ


Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման գործընթացում Հայաստանը վերջին շաբաթների ընթացքում շատ կառուցողական մոտեցում է դրսևորել, իսկ երկու երկրների միջև համաձայնեցված խաղաղության համաձայնագրի ստորագրմանն այլևս ոչինչ չի  խանգարում։

Այս մասին հայտարարել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ  համատեղ ասուլիսի ժամանակ:

Գերմանիայի նախագահի խոսքով՝ կարևոր է, որպեսզի Հայաստանն ու Ադրբեջանը հակամարտության լուծման համար կատարեն վեջին քայլերը, որոնք ուղղված են խաղաղության հաստատմանը։

«Բոլորս վկա ենք, որ Հայաստանը վերջին շաբաթների ընթացքում իրեն շատ կառուցողական է դրսևորել։ Խաղաղության համաձայնագրում այլևս բաց հարցեր չկան և այլևս ոչինչ չի խանգարում, որպեսզի այն ստորագրվի, վավերացվի և իրագործվի։

Հայաստանը որոշումներ է կայացրել, որոնք հանգեցրել են խաղաղության համաձայնագրի հնարավոր դառնալուն, և այժմ Ադրբեջանում պետք է բոլոր հնարավոր թերահավատությունները վերացնել:

Հարավային Կովկասում ապրող մարդիկ սպասում են, որ երկարամյա հակամարտությունը կդադարի, ինչը կհանգեցնի նաև տնտեսական զարգացման։ Հայաստանի համար հեշտ չի եղել հակամարտությունն ավարտելն ու հանգուցալուծման հասցնելը։ Շատ երկրներ կարող են օրինակ վերցնել այս գործընթացից»,- ասել է Գերմանիայի նախագահը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

38 դիտում

Leave a Comment