ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը հայտարարել է, որ Եմենում շիա Անսար Ալլահ (Հութի) շարժման դեմ ԱՄՆ հարձակումները կդադարեցվեն, երբ այն դադարեցնի տարածաշրջանում նավագնացության սպառնալիքը։
Թրամփը մարտի 15-ին հրամայել է ԱՄՆ զինված ուժերին «վճռական և հզոր» գործողություններ ձեռնարկել հութիների դեմ, որոնց նա նախկինում անվանել էր ահաբեկչական կազմակերպություն։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ երկիրը լայնածավալ գործողություն է սկսել Եմենում հութիների դեմ՝ ամերիկյան շահերը պաշտպանելու համար։ ԱՄՆ առաջնորդը նաև կոչ է արել Իրանին դադարեցնել հութիներին աջակցելը և չսպառնալ «ամերիկյան ժողովրդին ու նրա նախագահին»։
«Մենք հարվածում ենք նրանց ամեն օր ու գիշեր, ավելի ու ավելի ուժեղ: Նրանց կարողությունները գնալով քչանում են: Մեր հարձակումները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ դրանք վտանգ չեն ներկայացնում նավարկության ազատության համար: Հութիների ընտրությունը պարզ է»: