Գիտնականները հայտնի կտավի մեջ բժշկական իմաստ են գտել

Կորեական համալսարանի պրոֆեսոր Իմ Ջու Ռյուն և նրա հետազոտական թիմը առաջարկել են Գուստավ Կլիմտի «Համբույր» կտավում կարմիր «սկավառակների» սիմվոլիզմի նոր մեկնաբանություն: Գիտնականները ուսումնասիրել են այդ տարրերի կապը fin de siècle դարաշրջանի բժշկական հայտնագործությունների միջև(19-րդ և 20-րդ դարեր): Աշխատանքը հրապարակվել է Journal of Korean Medical Science (JKMS) ամսագրում:

«Համբույր» կտավի  ուշադիր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ կնոջ կրծքավանդակում և ծնկներում պատկերված են կարմիր շրջանների խտություններ, որոնք հիշեցնում են էրիթրոցիտներ(խմբ.արյան կարմիր բջիջներ): Հետազոտողները ենթադրում են, որ դրանք խորհրդանշում են արյան կենսական ուժն ու ֆիզիոլոգիական էությունը՝ միավորելով սիրո կենսաբանական և հուզական բնույթը նկարում: Գիտնականների կարծիքով, սիրահարների հագուստը նկարում պատկերում է կյանքի սկզբնավորման երեքօրյա ցիկլը՝ հարստացված ֆիզիոլոգիական խորհրդանիշներով:

Հետազոտության հիմնական պատմական ասպեկտներից մեկն առնչվում է Կարլ Լանդշտայներին՝ Նոբելյան մրցանակի դափնեկիրին, ով 1901 թվականին բացահայտել էր ABO արյան խմբերի համակարգը: Նրա աշխատանքը հրապարակվել էր ավստրիական Wiener Klinische Wochenschrift բժշկական ամսագրում, որի խմբագիրն էր պրոֆեսոր Էմիլ Ցուկերկանդլը՝ Կլիմտի ընկերը: 1903 թվականին Կլիմտը խնդրել էր Ցուկերկանդլին կազմակերպել անատոմիայի մասին դասախոսություն նկարիչների համար, ինչը, հավանաբար, իր ազդեցությունն է ունեցել Կլիմտի ստեղծագործական մեթոդի վրա: Հայտնի է նաև, որ Կլիմտն ուներ գերմանական Meyers Großes Konversations-Lexikon հանրագիտարանը, որտեղ ընդգրկված էին էրիթրոցիտների գունավոր պատկերներ՝ դրանք կարող էին ոգեշնչել նկարչին՝ նման ձևեր իր արվեստում ներառելու համար:

Հետազոտողները նաև ուշադրություն են դարձրել կտավում կարմիր սկավառակների տեղադրմանը: Կնոջ ձեռքերը «Համբույր» կտավում ձևավորում են սրտի ուրվագիծ, իսկ կրծքավանդակի կարմիր սկավառակները դրված են այս խորհրդանշական սրտի կողքին՝ ընդգծելով կյանքի բաբախող ուժը: Ծնկների վրա գտնվող սկավառակները, գիտնականների կարծիքով խորհրդանշում են դաշտանային արյունը՝ ակնարկ վերարտադրողական կարողությանը և կյանքի շարունակությանը: Սա հնարավորություն է տալիս ենթադրելու, որ Կլիմտը գիտակցաբար ներառել է դաշտանի թեման՝ որպես իր գեղարվեստական ​​ստեղծագործության հիմնական տարր։

Այս կարմիր տարրերի ազդեցությունը նկարի ընկալման վրա ստուգելու համար թիմը ստեղծեց Kiss-ի փոփոխված տարբերակը՝ RBC Knockout Kiss, որում կարմիր սկավառակները հանվեցին: 2022 թվականին Ուլսանի Միջազգային արվեստի տոնավաճառում (UiAF) 300 հանդիսատես համեմատել է բնօրինակն ու փոփոխված տարբերակը: Բնօրինակն առաջացնում էր ասոցիացիաներ ինտենսիվության, գեղեցկության, կենսունակության և երիտասարդության հետ, մինչդեռ փոփոխված տարբերակը ընկալվում էր որպես միապաղաղ, անշարժ և անկենդան:

«Կլիմտի «Համբույրը» գլուխգործոց է, որը ոչ միայն փոխանցում է սիրո էքստազը, այլև վարպետորեն համատեղում է արվեստն ու բժշկությունը: Իր դարաշրջանի գիտական ​​գիտելիքները գեղարվեստական ​​սիմվոլիզմի վերածելով՝ Կլիմտը ստեղծեց մի գործ, որն այսօր էլ շարունակում է գերել դիտողներին»,- նշել է պրոֆեսոր Ռյուն:

Leave a Comment