
«Հրապարակ»-ի տեղեկություններով, Մարտուն Գրիգորյանն արդեն իր որոշումը կայացրել է և վաղը կհայտարարի այդ մասին: Որոշումը շատ բարդ է եղել, երկար բանակցություններ են ընթացել և ի վերջո, գտել են կոմպրոմիսային լուծում: «Մեզ ասացին, որ Մարտուն Գրիգորյանը փորձում է տարանջատվել Վարդան Ղուկասյանից և արձանագրել, որ ոչինչ չի մոռացվել, բայց հանուն մեծ նպատակի զիջման է գնացել և կաջակցի Ղուկասյանի ընտրությանը:
Մարտուն Գրիգորյանի ավագանու անդամներից մի քանիսը կողմ կքվեարկեն Ղուկասյանի թեկնածությանը, բայց կոալիցիա չի կազմվի»,- գրում է աղբյուրը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: