Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է, որ ռուս դիկտատոր Վլադիմիր Պուտինը «գործարք կնքի» Ուկրաինայում պատերազմին վերջ դնելու վերաբերյալ, հայտնում է CNN-ը։
Ըստ ԱՄՆ նախագահի՝ Պուտինը ամեն ինչ կհասցնի ավարտին եւ բոլոր դեպքերում, կհամաձայնի դադարեցնել պատերազմը։ Նա հավելել է, որ չի ցանկանա մաքսատուրքեր մտցնել ռուսական նավթի նկատմամբ, ինչի մասին ավելի վաղ հայտարարել էր։
«Ես ուզում եմ, որ նա գործարք կնքի, որպեսզի մենք դադարենք սպանել ռուս զինվորներին, ուկրաինացի զինվորներին և այլ մարդկանց: Ես ուզում եմ համոզվել, որ նա գործը կհացնի ավարտին, որ նա կանի դա: Ես չեմ ուզում մաքսատուրքեր մտցնել ռուսական նավթի նկատմամբ»,- ասել է Թրամփը Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում:
Բացի այդ, նա անդրադարձել է Ուկրաինայի հանքային պաշարների թեմային։ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ուկրաինական կողմը փաստաթղթի ստորագրման դիմաց իբր պահանջում է անդամակցություն ՆԱՏՕ-ին։
«Մենք գործարք ենք կնքել հազվագյուտ հողային մետաղների վերաբերյալ, ամեն ինչ պատրաստ էր, և ես լսել եմ ձեզնից (մամուլից)… Ես դեռ չեմ խոսել նրանց հետ, բայց ձեր միջոցով իմացա, որ հիմա ասում են. «Մենք այս գործարքը կանենք միայն ՆԱՏՕ-ին անդամակցելու դեպքում» կամ նման մի բան։ Նախ, դա երբեք չի քննարկվել։ Երկրորդ, կարծում եմ, որ Պուտինից դեռ շատ առաջ նրանց ասվել է, որ ՆԱՏՕ-ն չի ընդունի իրենց»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը։
Ամերիկացի առաջնորդը հավելել է, որ պատերազմի մեկնարկի պատճառը, հավանաբար, ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության (կամ նրա ձգտումների) հարցն է եղել։