Գերմանիան ներողություն է խնդրել Ադրբեջանից՝ օկուպացված Արցախի մասին երկրի նախագահի հրապարակման համար


Քաղաքականություն


Բեռլինը պաշտոնապես ներողություն է խնդրել Ադրբեջանից՝ Գերմանիայի նախագահի պաշտոնական սոցիալական էջում օկուպացված Արցախի Հանրապետության դրոշի պատկերը և ուղեկցող տեքստը հրապարակելու համար։

Միջադեպը լուրջ դժգոհություն էր առաջացրել Բաքվում։ Դրանից անմիջապես հետո  կապեր են հաստատվել երկու երկրների նախագահական վարչակազմերի և արտաքին գործերի նախարարությունների միջև։ Գերմանական կողմը ընդունել է, որ հրապարակումը «սխալմամբ» է տեղադրվել և անհապաղ հեռացրել է այն։

Գերմանիայի նախագահի աշխատակազմի ղեկավար, պետքարտուղար Դյորտե Դինգերը Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևից ներողություն է խնդրել։

Գերմանական կողմը ափսոսանք է հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ և ընդգծել, որ հրապարակումը տեխնիկական սխալի արդյունք է։


Leave a Comment