ՎԻԴԵՈ․ Կադրեր, թե ինչպես է տղան թռնում այրվող բնակարանից

Սանկտ Պետերբուրգում անցորդներն օգնել են տղային փախչել այրվող բնակարանից։ Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ հրդեհը բռնկվել է մեկ սենյականոց բնակարանի պատշգամբում։

Հարևանները վերմակ են փռել ներքև, որպեսզի երեխան կարողանա ցատկել երրորդ հարկից։ Նա այս պահին հոսպիտալացված է, նրա առողջությանը վտանգ չի սպառնում։

Հրշեջ-փրկարարները մարել են հրդեհը։ Նախնական տեղեկություններով՝ դեպքի պահին երեխայի մայրն աշխատանքի է եղել։

Տեսանյութն՝ այստեղ 

 



Leave a Comment