Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի բոլոր ասորիներին Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի առիթով. Նիկոլ Փաշինյան




 


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի ասորական համայնքին՝ Հաբ-Նիսանի առիթով.


 


Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի բոլոր ասորիներին Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի առիթով: 


 


Թող սիրո և պտղաբերության այս գարնանային տոնը բոլորիդ ուղեկցի գալիք ողջ տարվա ընթացքում:


 


Մաղթում եմ, որ գալիք տարին Հայաստանի ասորիների համար լինի նոր ձեռքբերումների տարի, որ ասորական հին ու հզոր մշակույթի կրողներն իրենց համար հայրենիք դարձած պետության մեջ՝ Հայաստանի Հանրապետությունում, պահպանեն և զարգացնեն մայրենի լեզուն ու մշակույթը: 


 


Հայաստանի Հանրապետության ազգությամբ ասորի քաղաքացիներին, ինչպես նաև աշխարհով մեկ սփռված ասորիներին մաղթում եմ բարօրություն և երջանկություն:


 


Շնորհավո՛ր Հաբ-Նիսան և ամենայն բարիք:


 


 



Leave a Comment