Մյանմայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 2719-ի, հաղորդում է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը ՝ վկայակոչելով երկրի վարչապետին։
«Մյանմայի առաջնորդ Մին Աուն Հլայնը հայտնել է, որ մարտի 28-ին Մյանմայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով զոհվել է 2719 մարդ, վիրավորվել՝ 4521-ը, անհետ կորել՝ 441-ը։ Նրա խոսքով՝ զոհերի թիվը կարող է գերազանցել 3000-ը»,- փոխանցում է լրատվամիջոցը։