Ադրբեջանական կողմը մերժել է Սարգիս Խանդանյանի առաջարկը

Ադրբեջանի Միլի Մեջլիսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը մերժել է Սարգիս Խանդանյանի առաջարկը։ Այս մասին Խանդանյանը հայտնել է X-ի իր միկրոբլոգում։ Հայաստանի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մարտի 20-ին ադրբեջանցի պաշտոնակցին առաջարկել էր հանձնաժողովների հանդիպում անցկացնել՝ հաշվի առնելով խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների ավարտը։ «Իմ ադրբեջանցի գործընկերը հրապարակայնորեն մերժել է խաղաղ համաձայնագրի նախագծի շուրջ կարծիքների փոխանակման հանդիպման մասին իմ առաջարկը՝ ինձ անգամ «պոպուլիստ» անվանել: Եթե խաղաղության քարոզչությունը պոպուլիզմ է, ապա ես հպարտորեն ընդունում եմ այդ պիտակն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է»,- գրել է Խանդանյանը: Խանդանյանը նշել է, որ իր առաջարկը մնում է սեղանին։ «Ես պատրաստ եմ ներգրավվել միջխորհրդարանական մակարդակով […]

Leave a Comment