Ադրբեջանցի պատգամավորը մերժել է Սարգիս Խանդանյանի՝ խորհրդարանական հանձնաժողովների նիստի առաջարկը

Ադրբեջանի խորհրդարանի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սամադ Սեիդովը մերժել է Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի՝ հանձնաժողովների նիստ անցկացնելու և խաղաղ համաձայնագրի քննարկման առաջարկը, hայտնել է Խանդանյանը X-ում։

Հայ պատգամավորի առաջարկի հրապարակային մերժման մեջ Սեիդովը նրան անվանել է «պոպուլիստ»։

«Եթե խաղաղության ձգտումը պոպուլիզմն է, ապա ես հպարտությամբ ընդունում եմ այդ պիտակը այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է»,- արձագանքեց Խանդանյանը։

Խանդանյանը հավելեց, որ միջխորհրդարանական մակարդակով հայ-ադրբեջանական վստահությունն ամրապնդելու իր առաջարկը մնում է ուժի մեջ։

Մարտի 20-ին Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական ​​հանձնաժողովի նախագահը Ադրբեջանի խորհրդարանի համապատասխան հանձնաժողովի նախագահին առաջարկել էր հանձնաժողովների նիստ անցկացնել, քննարկել խաղաղության համաձայնագրի նախագիծը և վավերացման գործընթացը։

Leave a Comment