ՌՊԼ․ Սպերցյանը՝ տուրի խորհրդանշական հավաքականում



Սպորտ


Վիճակագրական տվյալներ հավաքագրող Sofascore-ը ներկայացրել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2024/2025թթ․ խաղարկության 22-րդ տուրի խորհրդանշական հավաքականը։

Կազմում ընդգրկվել է նաև «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, որը ստացել է 8․5 միավոր։

Հիշեցնենք, որ 22-րդ տուրում «Կրասնոդարը» սեփական հարկի տակ 5։0 հաշվով հաղթել էր «Ֆակելին»։

Սպերցյանը վնասվածքից ապաքինվելուց հետո խաղադաշտ էր մտել 63-րդ րոպեից և 3 րոպե անց դարձել գոլի, ապա գոլային փոխանցման հեղինակ։






Leave a Comment