Միջազգային հռչակ վայելող երգչուհի Ջենիֆեր Լոպեսը համաշխարհային տուրի շրջանակներում համերգով հանդես կգա Հայաստանում։
«Ինստագրամ»-ի իր էջում երգչուհին հրապարակել է ամառային ամիսներին կայանալիք համերգային տուրի մասին տեղեկատվություն, որից պարզ է դառնում՝ վերջին կանգառը Երևանն է:
Լոպեսը “Up all night” խորագրով համաշխարհային տուրի շրջանակներում ելույթ կունենա Երևանում օգոստոսի 3-ին, Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական ստադիոնում։
Տուրի շրջանակներում Լոպեսը համերգներ կունենա Թուրքիայում, Իսպանիայում, Եգիպտոսում, Հունգարիայում, Լեհաստանում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Ղազախստանում։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
401 դիտում