Գրիգորյանը և ՌԴ նախագահի ներկայացուցիչը քննարկել են կրթության և մշակույթի ոլորտներում համագործակցությունը


Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՌԴ նախագահին՝ Միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են կրթության, գիտության, մշակույթի ոլորտներում Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցության առկա և հեռանկարային ծրագրերը:

Անդրադարձ է կատարվել նաև երկու երկրների միջև զբոսաշրջային հոսքերի խթանմանն ուղղված միջոցառումներին:

Կողմերը հաստատել են իրենց փոխադարձ շահագրգռվածությունը գործընկերության հետագա խորացման հարցում և համատեղ նոր նախաձեռնություններ իրականացնելու պատրաստակամություն են հայտնել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

266 դիտում

Leave a Comment