Դատավոր Արտուշ Գաբրիելյանի ընկերոջը և կաշառք տվողին կալանավորեցին

Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ դատարանը կալավորել է Արտուշ Գաբրիելյանի ընկերոջը, որը կաշառքի օժանդակողն է և ևս մեկ անձի, որը եղել է կաշառք տվողը։

ArmLur.am-ը դիմեց Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղից հայտնեցին․

«Կաշառք տալու, ստանալու և կաշառք ստանալուն օժանդակելու դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում մեղադրանք է ներկայացվել 2 անձի։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը»։

Քնար Մանուկյան

Leave a Comment