ԱՄՆ-ն արագ կարգավորում է ուզում, սակայն պետք է հաշվի առնել բոլոր դետալները. Պեսկով

https://arm.sputniknews.ru/20250430/amn-n-arag-kargavvorum-e-uzum-sakajn-petq-e-hashvi-arnel-bvolvor-detalnery-peskvov-88437828.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/1e/88435278_106:0:1066:720_1920x0_80_0_0_d63c8ec32d68c4a04fdf86d4ce331d70.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

դմիտրի պեսկով, ամն, ուկրաինա, պատերազմ, ռուսաստան, видео

դմիտրի պեսկով, ամն, ուկրաինա, պատերազմ, ռուսաստան, видео

Բաժանորդագրվել

Պեսկովն անգլերենի անցավ՝ պատասխանելով Ուկրաինայում ստեղծված իրավիճակի կարգավորման վերաբերյալ հարցին։

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Մոսկվայի ղեկավարությունը տեսնում է, որ Վաշինգտոնի իշխանությունները Ուկրաինայում խաղաղության գործընթացի հետ կապված արագ հաջողության հույս ունեն, սակայն կարգավորում են պահանջում բոլոր դետալները, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Գիտելիք.Առաջինները» մարաթոնի շրջանակում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ արտասահմանցի լրագրողը Կրեմլի ներկայացուցչից հարցրել է, թե որքանով է Ռուսաստանը մոտ Ամերիկայի և Ուկրաինայի հետ խաղաղության համաձայնագիր կնքելուն։

«Մենք հասկանում ենք, որ Վաշինգտոնը ցանկանում է արագ հաջողության հասնել այս գործընթացում (Ուկրաինայի հակամարտության կարգավորման – խմբ.), բայց միևնույն ժամանակ մենք հույս ունենք փոխըմբռնման, որ ուկրաինական ճգնաժամի կարգավորումը չափազանց բարդ է մեկ ժամում լուծելու համար։ Բազմաթիվ դետալներ և բազմաթիվ նրբություններ կան, որոնք անհրաժեշտ է լուծել մինչև կարգավորումը», – լրագրողներին ասել է Պեսկովը։

Նա նշել է, որ Մոսկվան երախտապարտ է Միացյալ Նահանգներին խաղաղության համաձայնագիր կնքելու շուրջ իրապես մեծ ջանքեր գործադրելու համար, սակայն այն պետք է կնքվի Ուկրաինայի հետ։

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մարաթոնի շրջանակում ելույթ ունենալիս նշել էր «Ռոսիա սեգոդնյա» միջազգային մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի, լրագրող Վլադիմիր Սոլովյովի և բազմաթիվ ռազմական թղթակիցների ներդրումը հատուկ ռազմական գործողությունների թեման լուսաբանելու գործում։

Leave a Comment