Wyndham Grand Tsaghkadzor-ը մասնակցեց աշխարհում ամենախոշոր զբոսաշրջային ցուցահանդեսներից մեկին` ATM Dubai 2025-ին։
Wyndham Grand Tsaghkadzor հյուրանոցային համալիրը ներկայացված էր Wyndham Hotels & Resorts համաշխարհային բրենդի տաղավարում։ ATM Dubai-ը միջազգային առաջատար զբոսաշրջային հարթակներից մեկն է:
Ցուցահանդեսը հյուրընկալում է հազարավոր մասնագետների, բիզնես առաջնորդների, ներդրողների և զբոսաշրջային օպերատորների՝ աշխարհի ավելի քան 150 երկրներից։ Այդ մասշտաբային բեմում Wyndham Grand Tsaghkadzor նախագծի ներկայությունը մեծ հետաքրքրություն առաջացրեց ինչպես մասնագիտական շրջանակներում, այնպես էլ զբոսաշրջայի օպերատորների շրջանում, ովքեր փնտրում են նոր և բարձրակարգ ուղղություններ հանգստի կազմակերպման համար։
Ծաղկաձորի բացառիկ բնությունը, հարմար դիրքը և այժմ արդեն նաև համաշխարհային բրենդի կողմից ներկայացված բարձրակարգ հյուրանոցային առաջարկը նպաստում են նրան, որ տարածաշրջանը վերածվի միջազգային շուկայի համար առավել գրավիչ հանգստի և ներդրումային կենտրոնի։
Մասնակցությունն ATM Dubai-ին միտված է ոչ միայն միջազգային տեսանելիությանը, այլև երկարաժամկետ ռազմավարական նպատակների իրականացմանը, մասնավորապես՝
ապագայում հյուրանոցի զբաղվածության խթանմանը,
նոր գործարար կապերի ստեղծմանը,
ներդրումների ներգրավմանն ու
Ծաղկաձորը տարածաշրջանային զբոսաշրջային խոշոր կենտրոն դարձնելու գործընթացին։
Wyndham Grand Tsaghkadzor նախագծի ներկայությունը նման հարթակում հստակ ուղերձ է՝ Հայաստանը պատրաստ է ընդունել բարձր կարգի զբոսաշրջիկներ, ներդրողներ ու գործընկերներ՝ առաջարկելով հյուրընկալություն, որ համապատասխանում է միջազգային ամենաբարձր չափանիշներին։