Միխայիլ Գալուստյանը 18 տարվա ամուսնությունից հետո բաժանվել է կնոջից – Armenia Today

Դերասան և կատակերգու Միխայիլ Գալուստյանը 18 տարվա ամուսնությունից հետո հայտարարել է կնոջ՝ Վիկտորյա Ստեֆանեցից բաժանվելու մասին, գրում է РБК-ն։

«Երբեմն կյանքը փոխում է սցենարները, և պատահեց այնպես, որ մեր համատեղ ճանապարհորդությունն ավարտվեց։ Մենք որոշեցինք գնալ առանձին ճանապարհներով։ Մենք բաժանվեցինք՝ առանց որևէ վիրավորանքի կամ բողոքի, երախտագիտության զգացումով»,- գրել է Գալուստյանը։

Նա հավելել է, որ ամուսնալուծությունը «ոչ թե վերջն է, այլ կյանքի նոր փուլ», և որ փոփոխությունները կապված են «ինչ-որ նոր բանի հնարավորության» հետ։

Գալուստյանը և Շտեֆանեցն ամուսնացել էին 2007 թվականին։ Նրանք ունեն երկու դուստր՝ Էստելան և Էլինան։

Փետրվարի 24-ին ԵՄ խորհուրդը հաստատել էր Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթը, Գալուստյանն ընդգրկվել էր պատժամիջոցների ցուցակում՝ «Յունարմիա» շարժմանը մասնակցելու և ՌԴ նախագահի քաղաքականությանը բացահայտ աջակցության համար։  Գալուստյանն իր դեմ պատժամիջոցներն անվանել էր անակնկալ։ 

Leave a Comment