Չինաստանի հիմնական շահագրգռվածությունը Հրվ․ Կովկասի կայունությունն է․ Բենիամին Պողոսյան

Ինն ամիս թափուր մնալուց հետո Չինաստանը Հայաստանում նոր դեսպան է նշանակել։ Ապրիլի 28-ին Հայաստանում Չինաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեին իր հավատարմագրերի պատճեններն է հանձնել Հայաստանի ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանին: APRI Armenia-ի ավագ գիտաշխատող Բենիամին Պողոսյանն այն կարծիքին չէ, որ ամիսներ շարունակ Հայաստանում դեսպան չնշանակելով Չինաստանը փորձում էր դրանով իր դժգոհությունն արտահայտել։ «Ես այն համոզմանը չեմ, որ Չինաստանը փորձում էր ուղերձ հղել Հայաստանի կառավարությանը: Դա կարող էր ընթացակարգային խնդիր լինել»,- ասել է Պողոսյանը։ Նրա խոսքով՝ Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը և ռազմական կցորդն այս ընթացքում ակտիվ են մնացել, ինչը նշանակում է, որ դեսպանի բացակայությունը, հավանաբար, քիչ ազդեցություն է ունեցել […]

Leave a Comment