https://arm.sputniknews.ru/20250430/chakhvojany-petq-e-mna-hivandanvocum-na-marmnakan-tarber-vnasvatsqner-e-stacel-bzhishk-88443711.html
Չախոյանը պետք է մնա հիվանդանոցում, նա մարմնական տարբեր վնասվածքներ է ստացել. բժիշկ
Չախոյանը պետք է մնա հիվանդանոցում, նա մարմնական տարբեր վնասվածքներ է ստացել. բժիշկ
Sputnik Արմենիա
Արթուր Չախոյանը ԲԿ–ում անհրաժեշտ հետազոտություններ է անցնում։ 30.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-30T15:32+0400
2025-04-30T15:32+0400
2025-04-30T15:36+0400
հայաստան
արթուր չախոյան
ծեծկռտուք
թաղապետ
տիգրան տեր–մարգարյան
բժիշկ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/1e/88441561_0:0:2560:1440_1920x0_80_0_0_99eea0bcfedf4908c841a0a7631dc8a2.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Նոր Նորքի թաղապետարանում վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր–Մարգարյանի և նրա ենթակաների կողմից ծեծի ենթարկված ակտիվիստ Արթուր Չախոյանը մարմնական տարբեր վնասվածքներ է ստացել, ստացիոնար բուժում է անհրաժեշտ։ Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ի բուժական հարցերով փոխտնօրեն Պետրոս Մանուկյանը։Ավելի վաղ հայտնել էինք, որ Չախոյանն այսօր գնացել էր թաղապետարան` իր հասցեին հայհոյանքներ հնչեցնելու համար պատասխան պահանջելու վարչական ղեկավար Տիգրան Տեր–Մարգարյանից։ Այնտեղ ծեծկռտուք էր սկսվել թաղապետարանի աշխատակիցների, թաղապետի և Արթուր Չախոյանի միջև։ Ակտիվիստն այժմ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ում է։«Ճիշտ եմ արել». Նոր Նորքի թաղապետը` Արթուր Չախոյանին ծեծելու մասին«Մեզ մոտ տեղափոխված 37-ամյա տղամարդը հետազոտվում է։ Այս պահին նա անհետաձգելի բուժման ընդունարանում է։ Կան որոշակի մարմնական վնասվածքներ` աչքի շրջանում փոքր հեմատոմա, սալջարդեր, ինչպես նաև մեզ անհանգստացնող գլխի վնասվածք, որը դինամիկ հսկողության կարիք ունի։ Հետագա դինամիկ հսկողության և վիճակն ավելի ռեալ գնահատելու համար առաջարկվել է հիվանդանոցային հսկողություն և բուժում»,– ասաց Մանուկյանը։Չախոյանը համաձայնել է մնալ հիվանդանոցում և ստացիոնար բուժում ստանալ։ Նա կտեղափոխվի նյարդավիրաբուժական բաժանմունք։Առնվազն 24-ժամյա հսկողությունից հետո, երբ համակարգչային շերտագրությունի արվի, կկարողանան հստակ ասել` ուղեղի ցնցում կա, թե ոչ։
2025
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/1e/88441561_401:0:2321:1440_1920x0_80_0_0_f3169edb068f395fde8e4a565145b931.jpg
հայաստան, արթուր չախոյան, ծեծկռտուք, թաղապետ, տիգրան տեր–մարգարյան, բժիշկ
հայաստան, արթուր չախոյան, ծեծկռտուք, թաղապետ, տիգրան տեր–մարգարյան, բժիշկ
Արթուր Չախոյանը ԲԿ–ում անհրաժեշտ հետազոտություններ է անցնում։
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Նոր Նորքի թաղապետարանում վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր–Մարգարյանի և նրա ենթակաների կողմից ծեծի ենթարկված ակտիվիստ Արթուր Չախոյանը մարմնական տարբեր վնասվածքներ է ստացել, ստացիոնար բուժում է անհրաժեշտ։ Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ի բուժական հարցերով փոխտնօրեն Պետրոս Մանուկյանը։
«Մեզ մոտ տեղափոխված 37-ամյա տղամարդը հետազոտվում է։ Այս պահին նա անհետաձգելի բուժման ընդունարանում է։ Կան որոշակի մարմնական վնասվածքներ` աչքի շրջանում փոքր հեմատոմա, սալջարդեր, ինչպես նաև մեզ անհանգստացնող գլխի վնասվածք, որը դինամիկ հսկողության կարիք ունի։ Հետագա դինամիկ հսկողության և վիճակն ավելի ռեալ գնահատելու համար առաջարկվել է հիվանդանոցային հսկողություն և բուժում»,– ասաց Մանուկյանը։
Չախոյանը համաձայնել է մնալ հիվանդանոցում և ստացիոնար բուժում ստանալ։ Նա կտեղափոխվի նյարդավիրաբուժական բաժանմունք։
Առնվազն 24-ժամյա հսկողությունից հետո, երբ համակարգչային շերտագրությունի արվի, կկարողանան հստակ ասել` ուղեղի ցնցում կա, թե ոչ։