Իսկապե՞ս մոտ են Հնդկաստանն ու Պակիստանը պատերազմին: Իսլամաբադը հայտարարել է, թե Հնդկաստանը պլանավորում է ռազմական հարված հասցնել Պակիստանին՝ առաջիկա 24-36 ժամվա ընթացքում՝ առիթ օգտագործելով Փահալգամի ահաբեկչությունը: Հնդկաստանի վարչապետը հայտարարել է, որ իրենք ազատ են ընտրելու Հնդկաստանի արձագանքի մեթոդը, թիրախը և ժամկետները: