Պետությանը պատճառվել է 330 միլիոն դրամի վնաս․ ՔՈԳՎ բացահայտումը


Քրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկեության 38-ամյա տնօրենը, Արմավիրի մարզի Նոր Արտագերս գյուղում գտնվող` իրեն և ազգականին պատկանող ընդհանուր 3,1 հեկտար հողամասերում, 2024 թվականի հունվարից մինչ օրս, ձկնաբուծարան կառուցելու պատրվակով, առանց հատուկ թույլտվության կազմակերպել է ապօրինի արդյունահանում:


ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ պարզվել է, որ այս ընթացքում արդյունահանած շուրջ 50 հազար խորանարդ մետր ավազակոպճային հանույթը մոտակա տեսակավորման կետից իրացվել է շուրջ 330 միլիոն դրամով: Պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս:


Ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:


Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

Դիտումների քանակ1

Leave a Comment