Մայիսի 9-ին Հնդկաստանը Մոսկվայում ներկայացված կլինի ոչ ամենաբարձր մակարդակով – HayqNews

Մոսկվայում Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված զորահանդեսի ժամանակ Հնդկաստանը կներկայացնի երկրի ՊՆ նախարար Ռաջնաթ Սինգհը, հայտնում է The Times of India –ն՝ հղում անելով իր աղբյուրներին:

Նախատեսվում էր, որ տոնակատարություններին կմասնակցի Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին։ Նրան Մոսկվա է հրավիրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Սակայն այսօր Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ մայիսի 9-ին Հնդկաստանը ներկայացված կլինի «ոչ ամենաբարձր մակարդակով»:

Leave a Comment