Արագածոտնի մարզում բախվել են «Opel»-ն ու «Kia»-ն

Այսօր՝ ապրիլի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհի Կարին բնակավայրի վարչական տարածքում բախվել են Արարատի մարզի բնակիչ 20-ամյա Հովիկ Մ.-ի վարած «Kia» մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ 67-ամյա Սեդրակ Հ.-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով «Kia»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճանապարհին տեղադրված երկաթե ցուցանակին:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Kia»-ի վարորդը օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկների կողմից տեղում բուժօգություն է ստացել, սակայն հրաժարվել է հիվանդանոց մեկնել:

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:

Leave a Comment