Արսենալը չի հաղթել բոլոր մրցաշարերի վերջին 7 կիսաեզրափակիչներում — Armsport.am

Չեմպիոնների լիգայի 2024/25 մրցաշրջանի կիսաեզրափակչի առաջին խաղում «Արսենալը» պարտվել է ՊՍԺ-ին։

Հանդիպումն ավարտվել է ֆրանսիական թիմի՝ նվազագույն հաշվով հաղթանակով:

«Արսենալը» չի կարողացել հաղթել բոլոր մրցաշարերի վերջին յոթ կիսաեզրափակիչ խաղերից որևէ մեկում, հաղորդում է Opta-ն։

Ակումբն այս խաղերում կրել է հինգ պարտություն և գրանցել է երկու ոչ-ոքի, ինչպես նաև չի կարողացել խփել որևէ գոլ վերջին վեց կիսաեզրափակիչ խաղերում անընդմեջ։

Ավելի վաղ «Արսենալը» 2024/25 մրցաշրջանի Անգլիայի լիգայի գավաթի կիսաեզրափակչում պարտվել էր «Նյուքասլին» (0:2, 0:2), 2021/22 մրցաշրջանի նույն մրցաշարի կիսաեզրափակչում պարտվել էր «Լիվերպուլին» (0:0, 0:2), իսկ 2020/21 մրցաշրջանի Եվրոպա լիգայի կիսաեզրափակչում՝ «Վիլյառեալին» (1:2, 0:0):

Leave a Comment