Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավարը Մասիվի թաղապետարանը «լիզել ա», որ առանց ինձ հանրային քննարկում կանի: Այս մասին, այսօր՝ ապրիլի 30-ին, Նոր Նորքի թաղապետարանում միջադեպից հետո լրագրողների հետ զրույցում նշել է ակտիվիստ Արթուր Չախոյանը՝ անդրադառնալով նրան, որ թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը հայտարարել է, որ հանրային քննարկումը կկայանա, բայց Արթուր Չախոյանը չպետք է դրան մասնակցի:
«Հանրային քննարկումը տեղի է ունենալու ինձ հետ և այստեղից ես չեմ գնալու: Ինքը գլուխը պատին է տվել, նորից եմ ասում՝ տղա չի ինքը, տղեն չի զանգում հայհոյանք տալիս հեռախոսով ու հետո փախնում: Երեկ ինքը, եթե դա հայհոյանք չի համարում, իր այդ արտահայտությունն եմ կրկնում. Տեր-Մարգարյան, գիշերը ես գամ քո տան խրախճանքը ձայնագրեմ ու հրապարակեմ կայքերով: Ու եթե մութ լինի գիշերով, այդ մոմը ես պահեմ:
Ես տվյալ դեպքում պետք է ճանաչվեմ տուժող, որովհետև հարձակումը ինձ վրա է տեղի ունեցել: Ոստիկանությունը իմ հետ խոսում է, ասում է՝ արի Կենտրոնականի բաժին, ես իմ պատկերացմամբ տուժող եմ ճանաչվում, բայց ով ինձ վրա հարձակվել է, բաժին չեն տանում, ոչ ոքին չեն ձերբակալում, ու վարչական շրջանի ղեկավարը ասում է՝ հանրային քննարկումը կկայանա առանց իրեն: Գլուխը պատին է տվել, իրենք ծածկադմփոց են անում, ոստիկանության միջոցով փորձում են այս ամեն ինչը կոծկել»,-ասաց նա:
Հարցին՝ երեկվա իրենց «ակցիայից» հետո չէր վախենում, որ այսօր կարող է նման բան լինել, Չախոյանն արձագանքեց. «Ինձ վրա մահափորձ են կատարել երեք հոգով շքամուտքի մոտ, դանակով եկել խփել են, բռնել եմ ոստիկանությանն եմ հանձնել: Իմ վրա տարբեր ձևի էլի մահափորձ է եղել կացինով, այդքան ժամանակից հետո իմ մոտ բան չի փոխվել, երեկվա միջադեպից հետո էլի եկել եմ այստեղ, էլի չեմ վախենում»:
Այդ ընթացքում հանրային քննարկումը արդեն սկսվել էր եւ Չախոյանին թույլ չտվեցին մտնել դահլիճ ու մասնակցել դրան:
Նշենք, որ այսօր առավոտյան թաղապետարանի շենքում ծեծկռտուք է տեղի ունեցել: Թաղապետարանի աշխատակիցները՝ թաղապետի մասնակցությամբ ծեծի են ենթարկել ակտիվիստ Արթուր Չախոյանին: Ոստիկանության աշխատակիցները, որոնք ժամանել են շենք, բերման են ենթարկել միայն Չախոյանին: Ոստիկանությունից հայտնել են, որ նա հրավիրվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին՝ հաղորդում ներկայացնելու:
Երևանի քաղաքապետարանից, անդրադառնալով տեղի ունեցածին, նշել են, որ բռնությունը ցանկացած դրսևորմամբ անընդունելի է, ընդ որում բռնությունը միայն ֆիզիկականը չէ:
Միջադեպից հետո Արթուր Չախոյանի աչքի տակ կապտուկ կար և արյան զեղման նշաններ:
Հիշեցնենք, որ նախօրեին Արթուր Չախոյանն ու Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը հայհոյախառն ակցիա էին իրականացրել թաղապետարանում: Նրանք հայտարարել էին, որ սա պատասխանն է նրա, որ թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը հեռախոսով հայհոյել է իրենց:
Ավելի ուշ Տիգրան Տեր-Մարգարյանը, ով «Հանրապետություն» կուսակցության անդամ է, նշել էր, որ լավ է արել, որ հայհոյել է: