Արզնիի պահեստային տարածքներից մեկում ավտոմեքենա է այրվել. լուսանկարներ


Ապրիլի 30-ին՝ ժամը 15:24-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի 98 հասցեի մոտակայքում այրվում է ավտոմեքենա. տուժածներ չկան:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

IMG-20250430-WA0132.jpg (132 KB)

Պարզվել է, որ Արզնի գյուղի 4-րդ թաղամասի պահեստային տարածքներից մեկում այրվում է ավտոմեքենա։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:38-ին, մարվել՝ 15:50-ին: Այրվել են «Daewoo» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկի հատվածը և սրահը։

IMG-20250430-WA0134.jpg (229 KB)0-02-05-a98546e327ca281c26132a66f171c71166c8cd7067032885062295850323875c_cc237e1331f623ac.jpg (110 KB)

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

66 դիտում

Leave a Comment