Ռուսաստանի ԱԴԾ-ն նոր մանրամասներ է հրապարակել Հիտլերի ինքնասպանության վերաբերյալ

Ռուսական Անվտանգության դաշնային ծառայությոյւնը մանրամասներ է հրապարակել Ադոլֆ Հիտլերի ավագ սպասավորի՝ ՍՍ-ի շտուրբանֆյուրեր Հայնց Լինգեի հարցաքննության վերաբերյալ, գրում է «Коммерсантъ»-ը։
1945 թվականին շտուրբանֆյուրերին տարել են Մոսկվա՝ հարցաքննության, որտեղ նա պատմել է Գերմանիայի կապիտուլյացիայից առաջ տեղի ունեցած վերջին օրերի մասին։ Մասնավորապես, Հայնց Լինգեն նկարագրել է Ֆյուրերի մահվան հանգամանքները։
«Ապրիլի 30-ին, ժամը չորսից քառորդ պակաս, Հիտլերը եկավ Գեբելսի գրասենյակ՝ նրան վերջին հրաժեշտը տալու։ Ես այդ պահին ընդունարանում էի։ Գեբելսը ցանկանում էր Հիտլերին հրավիրել իր սենյակ, բայց Հիտլերը հրաժարվեց՝ նշելով, որ իր որոշումն անփոփոխ է։ Նա հրաժեշտ տվեց տիկին Գեբելսին և դոկտոր Գեբելսին և վերադարձավ իր գրասենյակ։ Այնուհետև Կրյուգերի հետ մենք դուրս եկանք գրասենյակից… Մոտ հինգ րոպե անց կրակոց լսվեց։ Ես սպասասրահում նստած Բորմանին անմիջապես տեղեկացրի ունեցածի մասին»,-ասված է փաստաթղթերում։
Ավելի ուշ սպասավորը փոխել է իր ցուցմունքը և խոստովանել, որ չի լսել կրակոցը, այլ միայն զգացել է վառոդի գազերի հոտը։ Հայնց Լինգեն հավատացրել է, որ մահացածը չէր կարող լինել Ֆյուրերի կրկնօրինակը, քանի որ Ադոլֆ Հիտլերը նմանակ չուներ։ Ավելին, սենյակից միայն մեկ ելք կար, և իրական Ֆյուրերը չէր կարողանա աննկատ փախչել։
Մեկ այլ վարկածով՝ Ադոլֆ Հիտլերի և նրա կնոջ թունավորումը կալիումի ցիանիդով, 2017 թվականին հաստատել է ֆրանսիացի մարդաբան Ֆիլիպ Շառլիեն։

Leave a Comment